«Հիմնադիր խորհրդարան»-ը վազքուղում է և շարունակում է իր ընթացքը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը: «Մեր ռազմավարությունը չի փոխվել, բայց մարտավարական որոշակի վերանայումներ կլինեն: Մենք մեր պայքարը շարունակում ենք»,- ասաց նա:
Վարուժան Ավետիսյանի խոսքով` իշխանություններն այս ժամանակահատվածում անուղղակիորեն խոստովանել են, որ իրենց անհիմն են ձերբակալել և կալանավորել: «Իրենք անուղղակիորեն խոստովանում են: Առաջին անգամ չէ, որ իրենք խոստովանում են, որ ապօրինի են գործում, հանցավոր գործունեություն են անում: Իրենց բնույթը դա է: Իրենց կառավարման մեթոդն է դա»,- նշեց ՀԽ անդամը:
Դիտարկմանը, թե արդյո՞ք հնարավոր համարում են նորից նման գործողությունների իրականացումը ՀԽ անդամների նկատմամբ, Ավետիսյանը պատասխանեց. «Կոնկրետ ազատազրկելու պահով, իրենց վիճակը դժվար է, բայց հանցագործից ամեն ինչ սպասելի է, իհարկե»:
«Հիմնադիր խորհրդարանի» ազատ արձակված մեկ այլ անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանն էլ ասաց` մարտական են տրամադրված և պայքարը միանշանակ շարունակում են: