ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, այս օրերին «հայտնվել է» կարմիրբերետավորների աննախադեպ հոգածության ներքո: Երեկ՝ կեսօրից հետո, «Ժողովուրդ»-ի թղթակիցը ականատես եղավ, որ Հայրապետյանն այցելեց Խանջյան փողոցում գտնվող ՀՖՖ կենտրոնական գրասենյակ: Եւ այդ ողջ ընթացքում, Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից բացի, ՀՖՖ շենքի դիմաց տարածքը հսկում էին նաեւ ՀՀ ոստիկանության կարմիրբերետավորները: Մեկնաբանությունների համար զանգահարեցինք Ռ. Հայրապետյանին, սակայն ապարդյուն: Նա հարցը լսելուց հետո զայրացած անջատեց հեռախոսը:




Լրահոս