Երբ բոլոր մեղադրանքներից հետո Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում, ՀՀ իշխանությունները որդեգրեցին «մենք բոլորս լիսկա են» կարգախոսը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և իր հարազատների գորոծողություններին:
«Մենք բազմիցս ասել ենք` իշխանությունները իրենց ճակատին դաջեցին «մենք բոլորս լիսկա ենք» կարգախոսը»,- ասաց Զուրաբյանը:
Հարցին, որտեղ կլիներ Սուրիկ Խաչատրյանը, եթե ՀԱԿ-ը լիներ իշխանություն, Զուրաբյանը պատասխանեց. «Դուք գիտեք` որտեղ կլիներ: Ինչ որ մտածում եք` համաձայն եմ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով` երկրում հնարավոր է իշխանափոխություն կատարել համախմբման միջոցով: «Պետք է լինի մի գործընթաց, որը ժողովրդին կհամախմբի: Եվ, կարծես, դա կա: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների միջոցով փորձում է հավերժացնել իր իշխանությունը»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ իրենք կարող են հանրահավաքի օր նշանակել, անել այն, 30 հազար մարդ հավաքել, բայց կարևոր են նաև հետագա քայլերը: