Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության համար փակվել է Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:
Որպես այլընտրանքային ճանապարհ Երևանի քաղաքապետարանը առաջարկում է Նորագավիթի 1-ին փողոցը: Խոշոր բեռնատարներին և դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթևեկել դեպի Արտաշատի խճուղի և ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երևան-Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթևեկել դեպի Երևան քաղաքի Արարատյան և Շիրակի փողոցների ուղղությամբ:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: