ԼԿՏԻԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  «Զվարթնոց» օդանավակայանում Երեւան-Դուբայ 716 չվերթի ուղեւորներն աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ վերջիններիս տեղեկացրել են, որ չվերթի հաշվառումն արդեն փակված է: «Ժամուկես առաջ դադարեցրել են ռեգիստրացիան: Պարզաբանում ենք պահանջում, ասում են՝ տոմսերը չեն համապատասխանում ուղերթին, գնացե՛ք, տոմսերը փոխե՛ք»,-ահաբեկված ասաց «Ժողովուրդ»-ին 20 ուղեւորների անունից ահազանգած քաղաքացին:
Չվերթի պատասխանատու «Ֆլայդուբայ» ավիաընկերության հայկական ներկայացուցչությունն էլ հակառակը պնդեց:  «Մենք նման բան չենք ասել: Իսկ ուղեւորներն էլ ընդամենը 10 մարդ էին: Ցավոք, մեր ուղեւորները լկտիացել են: Նրանք կարծում են, թե երբ ուզենան, կարող են գալ ու թռնել: Այնինչ մեր կանոնակարգով նախատեսված է թռիչքից  մեկ ժամ առաջ դադարեցնել հաշվառումը»,-«Ժողովուրդ»-ին պարզաբանեց «Ֆլայդուբայ» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Թրասթ թրավլ ընդ տուրիզմ» ՍՊԸ-ի  տնօրեն Վաչագան Սարկիսյանը՝ հավելելով, որ ուշացած ուղեւորներին ընդառաջել են՝ անցկացնելով լրացուցիչ հաշվառում:




Լրահոս