“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նախագահական ընտրություններից հետո Սյունիքի մարզպետին ազատելու հարցը:
Սակայն Մ. Հակոբյանը Ս. Սարգսյանին ասել է, թե այդ որոշումը նպատակահարմար չէ, քանի որ Խաչատրյանը լավ գիտի իր գործը: “Նման բան չկա”,-մեզ հետ զրույցում հերքեց Հակոբյանը: