Ինչպես պաշտպանել աչքերը համակարգչից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժիշկները համոզված են՝ բոլոր նրանք, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջեւ, օրական պետք է խմեն 3 բաժակ թեյ: Ըստ նրանց՝ մեղր սիրողների եւ օգտագործողների աչքերը շատ լավ պաշտպանված են համակարգչի բացասական ազդեցությունից: Մեղրով թեյը շատ օգտակար է եւ նպաստում է աչքերի հոգնածության արագ անհետացմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս համակարգչի դիմաց մշտական աշխատանքների դեպքում անպայման ժամը մեկ առնվազն 20-րոպեանոց ընդմիջում անել: Հենց այդ ընդմիջումների ժամանակ էլ խորհուրդ է տրվում խմել մեկ բաժակ մեղրով թեյ:

2

Աչքերի և մոնիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենաքիչը 70 սմ, կամ, այլ կերպ ասած, պետք է ձեռքը երկարացնելիս հազիվ հասնի էկրանին: Ինչ վերաբերվում է նվազագույն թույլատրելի հեռավորությանը, ապա, գիտության տեսանկյունից, մարդու աչքը պարզ տեսնում է 17 աստիճան անկյամբ` վերևից ներքև: Այստեղից հեշտ է հաշվարկել, որ մարդու դեմքից մինջև մոնիտոր թույլատրելի նվազագույն հեռավորությունը մոնիտորի անկյունագծի երկարությունն է: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ:

Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկ – մեկ պետք է փակել աչքերը երկու երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը:

Բացի վերը նշված կանոններից գոյություն ունի ևս մեկ խորհուրդ. աշխատեք մոնիտորի էկրանից տեքստ կարդալիս անընդհատ չնայել էկրանին, այլ ավելի հաճախ թարթել աչքերը: Սա մի լրացուցիչ անգամ կազատի ձեզ աչքերի ցավից և տեսողության վատացումից:

sleep

Միևնույն դիրքում երկար ժամանակ նստելիս մեջքի մկանները լարվում են, տեղի է ունենում արյան հոսքի կանգ և, որպես հետևանք, առաջանում է այտուցվածություն ու ցավ։ Նյարդային վերջույթների ճնշման պարագայում զարգանում է մկանային բլոկադա (պետք չէ՛ շփոթել օսթեոխոնդրոզի հետ), որն ուղեկցվում է զգայունության նվազեցմամբ և ցավերով։ Եթե սեղմվել են ողնաշարի պարանոցային հատվածի նյարդերը, ապա ցավային զգա­ցո­ղու­թյուն­նե­րը կլինեն պարանոցի, ուսերի, ձեռքերի շրջանում, իսկ գոտկատեղի նյարդերի սեղմվելու դեպքում` գոտկատեղում ու ոտքերում։

Ի՞նչ անել նման դեպքերում։ Նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշ­խա­տանք­ա­յին պայմանները։ Գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ։ Ավելի լավ է նստել պտտվող բազկաթոռին, որը կունենա ճկվող հենակ և բազրիքներ։ Ստեղնաշարը դրե՛ք այնպես, որ ստիպված չլինեք շատ ձգվել, իսկ մկնիկը պետք է լինի հնարավորինս մեծ` թեթև կմախքով և մեծ գնդով։ Մի՛ վարանեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և ձգվել։ Ու եթե ինչ-որ մեկին դա զարմացնի, բացատրե՛ք, որ մարմինը ձգում եք ոչ թե ծուլությունից, այլ աշխատունակությունն էլ ավելի երկար պահպանելու համար։

d82a3804ffa99b11fd64d8540f58dfe2




Լրահոս