Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան շրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահման: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: 
ՊՆ լրատվական ծառաությունից հայտնում են, որ նախարարն այցելել է նորակառույց պաշտպանական շինությունները և ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Զինծառայողները ներկայացրել են հենակետի պաշտպանության ցուցադրական պարապմունք, որից հետո Սեյրան Օհանյանը մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ: Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ: 




Լրահոս