Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից էքսպանսիայի սպառնալիք կա, փոխանցում է argumenti.ru:
Ռուսաստանի իշխանությունները, Մարգվելաշվիլիի կարծիքով՝ նախատեսում են օգտագործել իրենց զինված ուժերը Վրաստանը գրավելու համար: Այս պատճառով էլ Վրաստանի նախագահը կոչ է անում Արևումտքին թույլ չտալ Ռուսաստանի կողմից ագրեսիան:
Բացի այդ, Մարգվելաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը 2008 թ հակամարտությունից հետո մինչ օրս Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիք է զգում: