ԴԱՆԴԱ՛Ղ ԾԵԾԵՔ` ՀԻՇԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 6-ին դատարանում շարունակվեց «Հարսնաքար»-ի գործով դատավարությունը: Դատական նիստի մասնակիցները շարունակեցին լսել նշյալ ռեստորանում դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի ընկերոջ` տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքները: Նրան եւս ծեծի էին ենթարկել եւ միջին ծանրության վնասվածք հասցրել:
Քանի որ պաշտպանական կողմին հասկանալի չէր, թե կոնկրետ ինչ անելու, ինչ հանցանքի մեջ է մեղադրվում ամբաստանյալի աթոռին նստած 6 անձանցից յուրաքանչյուրը, պաշտպանները փորձում էին հարցերի միջոցով պարզել նրանց դերակատարությունը: Տուժող Ա. Բայադյանն ասաց, որ ամբաստանյալները` 5-6 հոգով, միաժամանակ եւ խառը հարվածել են: Այնպես են հարվածել, որ նույնիսկ պաշտպանվելն է անհնար եղել, ուր մնաց թե հատ-հատ տեսնելն ու նկարագրելը, թե ով ում է հարվածել ու հայհոյել: Նշեց, որ ռեստորան մտնելուց հետո իրենց է մոտեցել մատուցող Դավիթը, իրենց միջեւ եղած խոսակցությունը ներկայացրել մյուսներին, մնացածն էլ եկել եւ հարցրել են, թե ով է հայհոյել եւ ում: Պաշտպաններից մեկը Ա. Բայադյանի ցուցմունքը համարեց «լղոզված», եւ դիտողություն ստացավ դատավորի կողմից: Այդուհանդերձ, ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպանը կոնկրետ հարց տվեց տուժողին՝ իր պաշտպանյալը հարվածել է, թե ոչ: Տուժողն ասաց` այո՛, սակայն դժվարացավ մանրամասն ներկայացնել, քանի որ այդ իրավիճակում մտապահելը դժվար էր: Դրանից հետո նիստն ընդմիջվեց:




Լրահոս