ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամուսնացել եմ ֆրանսիացու հետ եւ տեղափոխվել Ֆրանսիա` մշտական բնակության: Ուզում եմ տեղեկանալ, թե ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ում պետք է դիմեմ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար, եւ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Մարինե Դովլաթբեկյան (31 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում դրա մասին անձամբ կամ փոստով հայտնում է տվյալ երկրում ՀՀ դեսպանություն՝ ներկայացնելով մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես հայտարարություն, որտեղ նշվում է հայտարարություն տվողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, այն պետության անվանումը, որի քաղաքացիությունը ստացել կամ ընդունել է անձը, քաղաքացիությունը ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը: Դիմումը ստորագրում է հայտարարություն տվողը՝ նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը: Հայտարարության վրա չպետք է մոռանալ նշել Ֆրանսիայում գտնվելու հասցեն եւ հեռախոսահամարը: Անհրաժեշտ է կցել նաեւ ՀՀ քաղաքացու անձնագրի 2-5 էջերի պատճենը 2 օրինակից, ֆրանսիական անձնագրի 1-ին էջի պատճենը 2 օրինակից եւ հրամանագրի պատճենը 1 օրինակից: Մնացած մանրամասներին Ձեզ կիրազեկեն ՀՀ դեսպանատանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է՝ քաղաքացին հետեւողականություն դրսեւորի եւ շարժվի համապատասխան ընթացակարգով:




Լրահոս