Մոսկվա-Գյումրի չվերթի հարբած ուղևորը հայհոյել է և փորձել հարվածել բորտուղեկցորդուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, երեկ` մայիսի 31-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում ուղևորներից մեկն անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավում գտնվող անձնակազմի նկատմամբ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` տղամարդը եղել է խմիչքի ազդեցության տակ և 20 րոպե շարունակ խուլիգանական հայհոյանքներ է արել ինքնաթիռում: Վերջինս հայ է և ՌԴ քաղաքացի: Տղամարդը նաև փորձել է հարվածել բորտուղեկցորդուհուն: Գյումրու Շիրակ օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո տղամարդը բերման է ենթարկվել:

Ոստիկանության լրատվական վարչությունից մեզ փոխանցեցին, որ նման դեպք տեղի ունեցել է և կատարվում է հետաքննություն:




Լրահոս