Եգիպտոսում դատարանը ուժի մեջ է թողել 11 մարդու հանդեպ մահապատժի որոշումը, ովքեր դատապարտվել էին 2012 թ Պորտ-Սաիդե մարզադաշտում անկարգությունների գործով, որոնց զոհն էր դարձել 74 մարդ:
Մահապատժի ենթարկելու որոշումն ընդունվել է ապրիլ ամսին ու հաստատվել է այսօր՝ Եգիպտոսի գերագույն մուֆտիի հետ խորհրդակցություններից հետո:
72 մեղադրյալներից ևս 40 մարդ դատապարտվել է 5-15 տարվա ազատազրկման: Մնացած մեղադրյալները՝ 21 մարդ, արդարացվել են, այդ թվում նաև ոստիկանության 7 սպա: