Նոյեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թոթովենցի փողոցի 7 շենքի թիվ 8 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Շուշան Ալեքսանյանը, 1955 թ. ծնված Գոհար Այվազյանը եւ 1953 թ. ծնված Լեւոն Այվազյանը: Պարզվել է, որ նրանք թունավորվել են բնակարանում գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքից, հայտնում են Ոստիկանությունից: Կատարվում է նախաքննություն:
Թունավորում շմոլ գազից Նոր Նորքում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ