«Մենք չենք ստանձնում ռիսկային պարտավորություններ, բայց ստանձնում ենք իրականացնել արմատական բարեփոխություններ»:
Տիգրան Սարգսյանը, 2008-ից նշանակվելով Հայաստանի Հանրապետության վարչապետ, մշտապես իրարից տարբերվող տեսակետներ է հայտնում: Նա մեկ ասում էր, որ հեղափոխական քայլեր չի անելու կառավարության գործունեության ընթացքում, այլ գնալու է էվոլյուցիոն ճանապարհով: Հիմա ասում է՝ արմատական բարեփոխումներ: Այդպես էլ անհասկանալի է մնում՝ անձամբ ինքը որ տեսակետին է հակված: Քանի՞ տարի պիտի աշխատի, որպեսզի վերջնականապես կողմնորոշվի, թե ինչպես է կառավարում երկիրը: Այնպիսի տպավորություն է, որ վարչապետն ինչ գիրք կարդում է, այդ տպավորությամբ անմիջապես ելույթ է ունենում: