ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

LIKE-Ի ՀԱՄԱՐ
«Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա կնոջ, որը Facebook-ում անվայել գրառում է կատարել տեղի քաղաքական գործիչներից մեկի հուղարկավորության վերաբերյալ, իսկ նրա ընկերուհուն` այդ գրառման տակ դրած like-ի համար»,-գրում է France-Presse-ը: Ոստիկանությունն աղջիկների համար որպես պատիժ պահանջել է 14 օրվա կալանք, սակայն դատարանը նրանց գրավի դիմաց ազատ է արձակել:

ՇՈԿՈԼԱԴԵ ԳՆԱՑՔ
«Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ներկայացվել է աշխարհի ամենաքաղցր ու համեղ գնացքը,  որի հեղինակն է մալթացի հրուշակագործ Էնդրյու Ֆարուջիան: Գնացքն ամբողջովին պատրաստված է բարձրորակ շոկոլադից»,-գրում է Daily Mail-ը: Այն ունի 34 մ երկարություն եւ բացարձակ ռեկորդ է սահմանել՝ ճանաչվելով աշխարհի ամենաերկար նմուշը, որն ամբողջությամբ պատրաստված է շոկոլադից: Գնացքը պատրաստվել է 1285 կգ բելգիական բարձրորակ շոկոլադից եւ պարունակում է 6.5 մլն կալորիա: Այն ստեղծելու համար պահանջվել է 784 ժամ:

ՍՊԱՍԵԼ Է ՀՐԱՇՔԻ
Յարոսլավլի շրջանի բնակչուհին երեք տարի շարունակ պահել է մահացած ամուսնու դին՝ հույս ունենալով, որ ամուսինը հրաշքով կվերակենդանանա: Կինն այդ սենյակ չի մտել՝ կարծելով, թե նախօրոք մուտք գործելով այնտեղ՝ վերակենդանացման հրաշքը տեղի չի ունենա: Տան անտանելի հոտն ընտանիքը մեղմացրել է օդը թարմացնող հեղուկներով: Իսկ երեխաները հաստատում են, որ հայրը սնվել ու խոսել է իրենց հետ այդ ընթացքում: Այս մասին իրավապահները տեղեկացել են այն ժամանակ, երբ ընտանիքը այլ քաղաք տեղափոխվելիս որոշել է թափել հոր մնացորդները՝ դրանք փաթաթելով պոլիէթիլենային տոպրակի մեջ:

ՀԱՐՁԱԿՎԵԼ Է
Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան դիմաց անհայտ անձը՝ զինված կացինով եւ դանակով, հարձակում է գործել ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակցի վրա, որն օդ է կրակել՝ փորձելով կասեցնել հարձակվող տղամարդուն: Ոստիկանությունը փորձում է պարզել` ինչ է իրականում տեղի ունեցել ԱՄՆ դեսպանության շենքի դիմաց:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս