ԷԼԻՏԱՐ ՀԱՐՍԱՆԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը տեղի է ունեցել հերթական էլիտար հարսանիքը. ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի դուստրն ամուսնացել է դատավոր Գագիկ Խանդանյանի որդու հետ: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ հարսանիքին հրավիրված է եղել իշխանական ողջ էլիտան: Ընդ որում, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը եւ այլք նստած են եղել մեկ սեղանի շուրջ: Փոխարենը նրանց հետ նույն սեղանին նստած չի եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. նա գերադասել է նստել Ռուսաստանից հրավիրված գործարարների հետ: Ավելին, նա հարսանիքին մնացել է բավական քիչ՝ մոտ կես ժամ: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ Ծառուկյանը մասնակցել է այդ հարսանիքին, սակայն նշեց, որ մյուս մանրամասներին չի տիրապետում:




Լրահոս