Հրապարակ. Սեյրան Սարոյանի որդին ամուսնանում է գոլդ ամսաթվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե 12.12.12-ին ,Օջախե ռեստորանային համալիրում տեղի կունենա գեներալ Սեյրան Սարոյանի երկրորդ որդու` Աշոտի հարսանիքը: Թվային սիմվոլիկա՞ն, թե՞ մայաների հավաստիացումներն են ազդել օրերս հիվանդանոցից դուրս գրված գեներալի վրա, այնուհանդերձ, ի տարբերություն երկու ամիս առաջ տեղի ունեցած անդրանիկ որդու հարսանիքին, գեներալի միջնեկ որդու հարսանիքը կլինի “համեստի մեջ”:
Մի քանի օր առաջ խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը հազիվ թե մասնակցի, իսկ Գագիկ Ծառուկյանին դեռ հրավեր չի ուղարկվել, սակայն երեկ արդեն Սերժ Սարգսյանի մասնակցությունը թեական էր: Այս անգամ մի տարբերություն էլ կա. հարսանիքի քավորը ոչ թե գեներալ Մանվելն է լինելու, այլ իրենց ավանդական քավորը:




Լրահոս