Ազգային ժողովը քիչ առաջ քվեարկության դրեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված ՀՀ կառավարությանը պետական վարկ տրամադրելու» մասին համաձայնագիրը:
Դեմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Քվեարկությունից հետո ստացվեց կողմ 96, դեմ 1 ձայն: