Տեսնողներ են եղել, թե ինչպես են «Infiniti»-ից կրակում 56-ամյա տղամարդու վրա. սպանություն՝ Նոր Արեշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Նոր Արեշում, որի հետևանքով սպանվել է 57-ամյա Վաղինակ Ասոյանը: Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ տեսնողներ են եղել, թե ինչպես է սպիտակ «Infiniti» ավտոմեքենայի միջից ինչ-որ մեկը կրակոցներ արձակում տղամարդու վրա:

Armlur.am-ի հետ զրույցում սպանվածի եղբայրը՝ Ալբերտ Ասոյանը հայտնեց, որ չգիտի՝ ում հետ կարող էր խնդիրներ ունենալ եղբայրը: Նա միայն նշեց, որ եղբայրը թոշակառու մարդ է և իր տեղեկություններով` խնդիրներ չուներ:

aresh

Մենք զրուցեցինք նաև հարևանուհու հետ, ով լսել էր կրակոցի ձայները: Նա նշեց, որ հանցագործը տեսել է, որ Վաղինակը դեռ ողջ էր և մի քանի կրակոց ևս արձակվել է նրա վրա: «Ես տեսա՝ ինչպես էր Վաղոն` նստարանին նստած հեռախոսով խոսում, երևի խեղճը կարողացել էր ողջ մնալ առաջին կրակոցներից, բայց հետո տեսել են, որ ողջ է, մի քանի անգամ էլ են կրակել», – նշեց հարևանուհին:

Մեր թղթակիցը նաև հայտնում է, որ կրակոցների հետևանքով վնասվել է 18/2 տան պատը և այն նստարանը, որի վրա նստած է եղել սպանվածը: Հավելենք, որ տեղում հավաքված են սպանվածի հարազատները, ովքեր չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ այստեղ




Լրահոս