Հերթական ապօրինությունը Դատական դեպարտամենտում. սկսել է գործել պետական միջոցների վատնման յուրահատուկ համակարգ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀՀ դատական դեպարտամենտում արդեն մեկ տարուց ավել է՝ պետական միջոցների վատնման յուրահատուկ համակարգ է սկսել գործել: Խոսքը փաստաթղթերի թարգմանության համար հատկացվող միջոցների արհեստական ուռճացման մասին է: Բանն այն է, որ մինչեւ 2014 թվականը թարգմանությունների համար դատական դեպարտամենտը վճարել է էջի հաշվարկով, իսկ 2014-ից սկսել են վճարել նիշերով: Նիշերով վճարելիս գումարը հաշվարկվում է «ներառյալ բացատները» («պրաբելները»):

Արդյունքում, նիշերի թիվն արհեստական ավելացնելը դառնում է տեխնիկայի հարց: Ասենք՝ իրական 30 հազար նիշանոց փաստաթուղթը ներկայացվում է որպես 45 կամ 50 հազար նիշանոց: Ի դեպ, դատական դեպարտամենտի փաստաթղթերի թարգմանությունն իրականացնում է մասնավոր ընկերություն: Սակայն ակնհայտ է, որ առանց դեպարտամենտի պատասխանատուների համաձայնության այս համակարգը չէր կարող գործել, քանի որ առաջին իսկ հավելագրման դեպքում խնդիրը կբացահայտվեր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս