Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են  Աշտարակ-Գյումրի (Մաստարա-Լանջիկ), Գորիս-Կապան (Շուռնուխ) Ապարան-Սպիտակ (Լեռնապար-Ալագյազ, Արագած, Վարդաբլուր) ավտոճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը: Ուժեղ ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Օթեւան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:




Լրահոս