![](https://armlur.am/wp-content/uploads/2012/12/19//38768.jpg)
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Կապուտան գյուղի երեք բնակիչներ: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում` վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն: