Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունի արդյունքում առնվազն 27 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, 20-50 մարդ վիրավորվել է:
«Զոհերի թիվը կարող է մեծանալ: Հանցագործները շուտով կբացահայտվեն և կպատժվեն»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել Շանլիուրֆա նահանգի Սուրուչ բնակավայրի մշակութային կենտրոնի մուտքի դիմաց: Շենքում շուրջ 300 երիտասարդներ են բնակվում, ովքեր Սոցիալիստների երիտասարդական դաշնային միության ներկայացուցիչներ են եղել:
Ռումբը ենթադրաբար գործի է դրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալ կին մահապարտը:
Պայթյունի վայրում աշխատում են բժիշկներ ու ոստիկաններ: