Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է կազմակերպել պաշտպան Սերխիո Ռամոսի հետ, որպեսզի քննարկի ակումբում ֆուտբոլիստի ապագան: Պերեսը մտադիր է ներկա գտնվել ակումբի խաղերին «Ինտեր»-ի և «Միլան»-ի հետ:
Ընդգծենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 60 մլն եվրո: Բացի դրանից, Ռամոսն ու անգլիական ակումբը համաձայնեցրել էին անձնական պայմանագրի պայմանները:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է լքել Մադրիդը: