Ժողովուրդ. Կրակոցներ XXX կարաոկե ակումբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 28-ի գիշերը` ժամը 5-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցեք Խանջյան փողոցում: Նորագյուղ թաղամասի բնակիչ 29-ամյա Կարապետ Ասոյանը հարբած վիճակում կրակոցներ է արձակել “XXX” կարաոկե ակումբում: “Ժողովուրդե”-ի թղթակիցը եղել է ակումբում և փորձել պարզել, թե ինչ է կատարվել այդ գիշեր Խանջյան փողոցում: Ակումբի աշխատակիցներից շատերը հերքել են միջադեպի մասին տեղեկությունը, սակայն ավելի ուշ նրանցից մեկը հաստատել է թերթի տեղեկությունը` պատմելով. “Կարապետը մեր հաճախորդներից է, ճիշտ է` իրեն անձամբ չենք ճանաչում, բայց որպես հաճախորդ`նորմալ ընդունել ենք մեր ակումբում: Վերջինս ահավոր հարբած էր և իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով սկսեց կրակել”: Նրա խոսքով` կրակոցներից, բարեբախտաբար, մարդ չի տուժել, սակայն ներկաները վախեցել են և մեծ աղմուկ բարձրացրել: Թերթը նաև տեղեկացել է, որ Կարապետը` որպես ինկասատոր, աշխատում է ,Էկոնոմինկասացիաե ՓԲԸ-ում: Միջադեպի կապակցությամբ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Ղազարյանը թերթին ասել է, որ Կարապետը շատ խելացի տղա է, և ինքն էլ է շատ զարմացած այս միջադեպից: Միջադեպի կապակցությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս