![](https://armlur.am/wp-content/uploads/2015/07/b5dad50d881de82988f8b529b95.jpg)
Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas ընկերությունը գազի զեղչի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախարարի խոսքերով` զեղչը կազմել է 10.25%:
«Մեր տեղեկությունների համաձայն` «Գազպրոմի» ու Botas ընկերության միջև զեղչի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Զեղչը կազմել է 10.25%»,- հայտարարել է Նովակը:
Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան հետաձգել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ բանակցությունները` գազի գնի վերաբերյալ անհամաձայնության պատճառով: