ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 1-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Երևանի Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են տեղափոխվել քաղաքացիներ։
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտնեն լրացուցիչ:
ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են նաև տվյալ բուժհաստատություններ:
Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։