ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում խոշոր անտառային հրդեհի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել. հայտնում է Gazeta.ru-ն:
Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ հրդեհի պատճառով փակ են Սակրամենտո քաղաքի մի քանի մայրուղիներ, իսկ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։
Հրդեհը ոչնչացրել է մի քանի տասնյակ շինություն, այդ թվում՝ 20 բնակելի տուն։ Սպառնալիքի տակ է նաև մոտ 6.000 բնակելի շինություն։ Հրդեհը մեծ ծավալների է հասել երաշտի և քամիների պատճառով։