ԲԱՑԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը՝ հունվարի 21-ին, Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային լիագումար նստաշրջանը: Ու թեեւ Հայաստանին վերաբերող հարց այս նստաշրջանում չկա, սակայն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը կիրակի օրը Ստրասբուրգ է մեկնելու՝ ընդ որում բավական մեծ կազմով, այդ թվում եւ՝ պատվիրակության պահեստային անդամները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չի մեկնի Ստրասբուրգ: Տեղեկացնենք, որ ԵԽԽՎ այս նստաշրջանում կքննարկվի ռուս-վրացական հակամարտության վերաբերյալ զեկույցը, մասնավորապես հակամարտության գոտիներում ստեղծված հումանիտար իրավիճակը: Անդրադարձ է լինելու նաեւ ԵԽԽՎ առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, մասնավորապես քաղբանտարկյալների առկայությանը:




Լրահոս