Կորսիկա նահանգում ֆրանսիացի մաքսայիններն առգրավել են Պաբլո Պիկասոյի նկարներից մեկը, որը գնահատվում է առնվազն 27.4 մլն դոլար. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Երիտասարդ կնոջ դիմանկարը» հայտնաբերվել է նավի վրա: Դրա կապիտանը պնդել է, որ նկարը տիրոջ համաձայնությամբ Ֆրանսիայից տանում է Շվեյցարիա: Սակայն վերջինս չի ներկայացրել փոխադրման պաշտոնական թույլտվություն, ավելին, մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են, որ իսպանական դատարանն արգելել է նկարը դուրս տանել երկրից:
Նկարը պատկանում է իսպանացի բանկիր Խայմե Բոտենին, սակայն Իսպանիայի իշխանություններն այն համարում են ազգային սեփականություն: