shamshyan.com-ը գրում է. այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերել են բնակարանի տիրուհու դին: Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածը 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանն էր: Մանրամասները՝ քիչ ուշ:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը` shamshyan.com-ի: