«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը միանում է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռորդրիգեսի տրանսֆերի ձեռքբերման համար մղվող պայքարին, հայտնում է Tribal Football-ը:
Տեղեկություններ են շրջանառվում, որ անգլիական ակումբը պատրաստ է գերազանցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը և ֆուտբոլիստի համար ավելի մեծ գումար առաջարկել: Մասնավորապես «Մանչեսթեր Սիթի»-ն առաջարկում է 26 մլն եվրո և 4 մլն եվրոյի չափով տարբեր հավելավճարներ:
Սակայն Պեդրոն հայտարարել է, թե չի ցանկանում հեռանալ իր ներկայիս ակումբից: