Երեկ գիշեր Չինաստանի արդյունաբերական նավահանգստային Տյանցզին քաղաքում գրանցված պայթյունի հետևանքով զոհերի թիվը մեծացել է ՝ հասնելով 55-ի. հայտնում է Sina տեղեկատվական գործակալությունը:
«Այսօր արտակարգ իրավիճակի վայրում հայտնաբերվել է 5 դի, փրկվել է մեկ մարդ»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ:
Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ փլատակների տակ փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած 19-ամյա հրշեջի:
Ավելի վաղ Սինհուա գործակալությունը հայտնել է 50 զոհի ու 701 տուժածի մասին, նրանցից 71-ի վիճակը ծայրահեղ ծանր է: