Ռուսաստանը շահագրգռված է Իրանի հետ համագործակցության հարցում. Սերգեյ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում ճգնաժամերի կարգավորման հարցում Իրանի հետ համագործակցության մեջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ բացելով Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունները:

«Մեր երկրները համակարգված կերպով համագործակցում են ինչպես երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններով, այնպես էլ միջազգային հարցերի շուրջ: Մենք բարձր մակարդակով շատ ինտենսիվ երկխոսություն ենք վարում, մեր նախարարների միջև սերտ կապեր են հաստատվել»,- նշել է ռուս նախարարը:

Լավրովը նաև հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Իրանի հետ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում  տարբեր ճգնաժամիային իրավիճակների կարգավորման հարցում:




Լրահոս