Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է, թե կիսապաշտպան Մատեո Կովաչիչին «Ռեալ»-ին վաճառելուց հետո որ ֆուտբոլիստներին է ցանկանում ձեռք բերել:
Նախկինում ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինչին հաստատել էր Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը: Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով, տրանսֆերի արժեքը կազմում է 35 մլն եվրո և 5 մլն եվրո` բոնուսների տեսքով:
Իտալական ակումբի ղեկավարությունն այս գումարով ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպաններ Իվան Պերիշիչին և Սամիր Նասրիին և պաշտպան Ֆաբիու Կոենտրաուին: