Հյուսիսային Կորեայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են այն մասին, որ ստիպված կլինեն «կործանիչ զենքով» պատասխանել Հարավային Կորեայի միջև համատեղ զորավարժությունների անցկացմանը, հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև հավելել է, որ այժմ ԿԺԴՀ-ն ունի ժամանակակից պաշտպանական և հարձակողական զենք, որն անհայտ է աշխարհին, և որ Հյուսիսային Կորեայի զինվորներն արդեն ստիպված չեն լինի հակազդել ամերիկացի մարտագլխիկների դեմ` միայն հրացանների օգնությամբ:
Հյուսիսային Կորեայի առաջատար պետական հեռուստատեսություններից մեկը ուղիղ եթերով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել զորավարժությունները, եթե ցանկանում են անվտանգ պահել իրենց մայրցամաքը:
Պենտագոնն իր հերթին հայտնում է, որ պետությունների համատեղ զորավարժություններն անց են կացվում ամեն տարի և ոչ մի կերպ կապ չունեն համաշխարհային իրադարձությունների հետ: