Կառավարության նիստում այսօր հաստատվեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվող երկու արձանագրությունների մասին որոշման նախագիծը։
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ դրանցից մեկը վերաբերում է 2015թ-ի սահմանված գազի գնին, այն է՝ 165 դոլար 1000 խմ–ի դիմաց։
«Երկրորդ արձանագրությամբ հանձնարարվում է իրավասու մարմիններին նախապատրաստել ֆինանսական հաշվարկի ու հաշվառման մոդել մինչև նոյեմբերի 1-ը` հետագա կիրարկման համար»,- հավելեց նա։
Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք աշխատանքային խումբ ստեղծվել է: Ի պատասխան Երվանդ Զախարյանը դրական պատասխան տվեց: