Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բյուջետային վարկ տրամադրել:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ 2015 թվականի երրորդ եռամսյակում նախատեսվում է կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից 9 մլրդ 600 մլն դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել ԼՂՀ-ին:
Հավելենք, որ վարկը կտրամադրվի տարեկան 8,5 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 10-ը մարելու պայմանով: