Forbes-ը ներկայացրել է ՌԴ ամենահարուստ ընտանիքների վարկանիշային աղյուսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Forbes-ի՝  նախորդ տարվա Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքի՝ Արկադի, Իգոր ու Բորիս Ռոտենբերգների կարողությունը մեկ տարում կրճատվել է 2,95 միլիարդ դոլարով, ինչի արդյունքում  Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքի վարկանիշային աղյուսակում Ռոտենբերգները կորցրել են իրենց առաջատար դիրքը: Այս մասին այսօր հայտնել է Forbes հրատարակչությունը:

2014 թ. նրանց ընտանիքի կարողությունը գնահատվել է 5.55 միլիարդ դոլար:

Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների 2015 թ. վարկանիշային աղյուսակը գլխավորել է БИН խմբի սեփականատեր, միլիարդատեր Միխայիլ Գուցերիևը, նրա եղբայրներ Սաիտ-Սալամ Գուցերիևը և Համզատ Գուցերիևն ու զարմիկ Միխայիլ Շիշխանովը: Նրանց համատեղ կարողությունը գնահատվում է 3.85 միլիարդ դոլար՝  սա 1 մլդ դոլարով ավելի պակաս է, քան նախորդ տարի էր:

Հիշեցնենք, որ Արկադի Ռոտենբերգը ներառվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում 2014 թ. հուլիսի 30-ի որոշմամբ: Պատժամիջոցներն արգելում են մուտքը Եվրամիության տարածք և եվրոպական բանկերում ֆինանսական օպերացիաների իրականացումը:




Լրահոս