Իսլամիստները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են հինավուրց տաճարներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի Պալմիրա քաղաքում «Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են հինավուրց տաճարներից մեկը, որը գտնվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ, փոխանցում է France 24-ը:

«Իսլամիստները մեծ թվով պայթուցիկ են տեղադրել Բաալ-Շամին տաճարում, ինչից հետո այն պայթեցրել են՝ տաճարին հսկայական վնաս հասցնելով»,- հայտարարել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մաամուն Աբդուլկարիմը:

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ում հայտարարել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից հետո «Իսլամական պետությունունը», որը աշխարհի շատ երկրներում ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, խոշոր հարված է հասցրել մշակութային հուշարձաններին:




Լրահոս