Հնդկաստանում եղբոր զանցանքի համար երկու քույրերին դատապարտել են բռնաբարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգի բնակիչները 23-ամյա Մինակշի Կումարին ու նրա 15-ամյա քրոջը դատապարտել են բռնաբարության այն պատճառով, որ իրենց եղբայրը փախուստի է դիմել ամուսնացած կնոջ հետ: Այս մասին հայտնում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը. գրում է The Mirror-ը:

Կումարի ընտանիքը պատկանում է ավելի ցածր խավի, իսկ աղջիկների Ռավի անունով եղբայրը սիրահարվում է ավելի բարձր խավի ազգության կնոջ: Մարտ ամսին երիտասարդը փախչում է իր սիրելիի հետ, ում 1 ամիս առաջ բռնի կերպով ամուսնացրել էին ուրիշի հետ:

Բացառապես տղամարդկանցից բաղկացած գյուղական խորհրդի որոշմամբ՝ աղջիկներին անհրաժեշտ է բռնաբարել, ինչից հետո հրապարակային կերպով մերկացնել՝ «եղբոր արարքի համար վրեժխնդիր լինելու համար»:

Մինչ այս որոշման ընդունումը աղջիկները, զգալով վտանգը, հարազատների հետ հրատապ կերպով փախչել էին գյուղից: Մեկ շաբաթ անց կատաղած գյուղացիները քանդուքարափ են արել նրանց տունը:




Լրահոս