Սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա հանդիպումը, հայտնում են ֆուտբոլի ֆեդերացիայից:
Խաղը կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը՝ Սվեյն Օդդվար Մոենի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Կիմ Թոմաս Հագլունդը և Ֆրանկ Անդասը: Չորրորդ պաշտոնյան է Սվեն Էրիկ Միդտյելը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կեն Հենրի Յոնսենը և Սվեյն Էրիկ Էդվարթսենը: