Ծառուկյանն այն անձնավորությունը չի, որ պիտի կարողանաս հենց այնպես խոսքեր ասես. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած նստաշրջանում Գագիկ Ծառուկյանի բացակայությունների ուսումնասիրությունների արդյունքը դրական էր և բացակայությունները համարվեցին հարգելի: Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին հիշեցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Դրա համար նոր Սահմանադրության մեջ կստեղծվի խորհուրդ, որ ոչ թե այդ բեռը դրվի ԱԺ նախագահի վրա, այլ խորհուրդն ինքը կորոշի հարգելի՞ է, թե՞ ոչ հարգելի: Իսկ այս պահին միանձնյա որոշումներ են՝ ինչպես կգտնի ԱԺ նախագահը, այդպես էլ կլինի»,- նշեց Սահակյանը:

Լրագրողի այն դիտարկմանը` փաստորեն Գագիկ Ծառուկյանը պատգամավոր է դարձել հարգելի բացակայելու համար, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Գագիկ Ծառուկյանը պատգամավոր դարձել է հարգելի բացակայելու համար, կամ չէ, բայց Ծառուկյանն այն անձնավորությունը չի, որ պիտի կարողանաս հենց այնպես միտումնավոր խոսքեր ասես»:

Իսկ այն հարցին նորմա՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ է ստանում բյուջեից, բայց  բացակայում է տարիներ շարունակ, ԱԺ նախագահը նշեց. «Ես կարծում եմ, որ դա աննորմալ չէ, որ բավականին լուրջ ներդրումներ է կատարում և խոսել, որ նա աշխատավարձ է ստանում և պետության վրա շատ թանկ է նստում, չեմ կարծում»:

Դիտարկմանը, որ 6 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը «չարիք» էր, իսկ հիմա դարձավ բարեգործ, Գ.Սահակյանը նշեց, որ քաղաքական պրոցեսներում բնութագրերը տարբեր կարող են լինել:




Լրահոս