Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել և անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին` «Ռուսաստանը և ես» նախագծի շրջանակներում: Հարցազրույցը նվիրված է տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

Համացանցում դեռևս տեղադրված է հարցազրույցի անոնսը, իսկ ամբողջական հարցազրույցը տեղադրվելու է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Armlur.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ նախագծի հեղինակը Պրահայից է ժամանել հարցազրույցն անցկացնելու համար:

«Նա ասաց, որ պետք է երկրների նախկին ղեկավարների հետ հարցազրույցների շարքը լինի, որից հետո յուրաքանչյուրի հետ մոտ մեկ ժամանոց հարցազրույցը կտեղադրվի ռադիոկայանում», – նշեց նա:




Լրահոս