Հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինճպես Armlur.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա Լ.Հովհաննիսյանի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցից՝ Կառավարության շենքի մոտից, աջ հոնքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983թ. ծնված Լ.Հովհաննիսյանը:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 




Լրահոս