Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դարձել է պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 46 գոլ խփել ազգային հավաքականում:
«Infostrada»-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղում կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ, Նեյմարը հավաքականում անցկացրել է 67 հանդիպում։