«Ֆեյսբուքը» վտանգավոր է 30-ից 40 տարեկան կանանց համար. հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Զելանդիայի գիտնականները պարզել են, որ «Ֆեյսբուքն» իրենից վտանգ է ներկայացնում 30-ից 40 տարեկան կանանց համար: Հետաքննության արդյունքները պարզել են, որ սոցցանցում շփումը ստիպում է կանանց կասկածել իրենց անձնական գրավչության վրա ու դժբախտ զգալ:

Այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա «Ֆեյսբուքը» գեղեցիկ սեռի ներկայացուցիչների վրա, փորձել են պարզել Օքլենդի համալսարանի փորձագետները:  Ինչպես գրում է NetGuide-ը, հետազոտությանը մասնակցել է 11 հազար մարդ, նրանցից 62.5 %-ը` կանայք: Մասնակիցների տարիքը կազմում է 18-49 տարեկան: Ընդ որում, փորձարկմանը մասնակցել են ինչպես «Ֆեյսբուք» սոցկայքում իրենց էջն ունեցողները, այնպես էլ նրանք, ովքեր գրանցված չեն սոցկայքում:

Պարզվում է, որ հարցման բոլոր մասնակիցներից ամենաքիչն իրենց արտաքինով բավարարված են 30-ից 40 տարեկան կանայք: Նրանց ինքնագնահատականը, ովքեր օգտվում են սոցկայքից, 30 տարեկանից հետո սկսում է անկում ապրել: Իսկ նրանք, ովքեր «Ֆեյսբուքից» չեն օգտվում, ընդհանուր առմամբ գոհ են սեփական արտաքինից:




Լրահոս