ԼՂՀ-ում քննարկել են ՏԻՄ ընտրությունների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված սեպտեմբերի 13-ին ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման պատրաստվածությանը վերաբերող հարցերին:

Զեկույցով հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ, ինչպես միշտ, այս անգամ եւս կարվի հնարավորն ընտրությունները բարձր մակարդակով, բաց եւ թափանցիկ, ժողովրդավարական նորմերին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակացում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս