Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում թեթև շարժիչային ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է երկու մարդ, ևս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է BBC-ին:
Տեղեկացվում է, որ ինքնաթիռը մասնակցել է Թոմ Քրուզի մասնակցությամբ «Մեն» ֆիլմի նկարահանումներին: Դերասանն ինքնաթիռում չի եղել: Նախնական տեղեկություններով` ինքնաթիռում եղել են երկու ամերիկացի օդաչուներ ու Կոլումբիայի քաղաքացի: Նրանցից մեկը` ամերիկացի օդաչու Ջիմմի լի Գերլանդը, հիվանդանոց է տեղափոխվել:
Նախնական տեղեկությունների համաձայն` թռիչքից կարճ անց ինքնթիռը հայտնվել է ոչ բարենպաստ եղանակային պայմանների ազդեցության գոտում, ինչն էլ կարող էր դառնալ ավիավթարի պատճառ: